Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արոնյանը նվաճեց մեկ քառորդում հանդես գալու իրավունքը

Արոնյանը նվաճեց մեկ քառորդում հանդես գալու իրավունքը
27.07.2018 | 04:07

Հայաստանյան երկու գրոսմայստերներ՝ անվանի Լևոն Արոնյանն ու Զավեն Անդրիասյանը, մասնակցում են Speed Chess Championship հեղինակավոր մրցաշարին (այն կազմակերպել է Chess.com կայքը), որի մրցանակային ֆոնդը 55 հազար դոլար է: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Նրանցից տասնչորսին ընտրել են կազմակերպիչները, երկուսը, ու նրանց թվում` Զավեն Անդրիասյանը, մասնակցության իրավունքը նվաճել են որակավորման մրցաշարերի արդյունքում: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով, պարտված մասնակիցը լքում է մրցասպարեզը:


Մեկ ութերորդից մեկնարկած մրցաշարում անդրանիկ ելույթը հաջողությամբ է պսակել Լևոն Արոնյանը, որի մրցակիցը երիտասարդ տաղանդաշատ գրոսմայստեր, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող, ծագումով իտալացի Ֆաբիանո Կարուանան է՝ վարկանիշային աղյուսակում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին հաջորդող շախմատիստը: Արոնյանը փառահեղ է անցկացրել նրա հետ մրցամարտն ու շահել 20,5:6,5 հաշվով: Երկրորդ տուրում կամ մեկ քառորդում նրա մրցակիցը կլինի Անիշ Գիրի-Շահրիյար Մամեդյարով զույգի հաղթողը:
Հայաստանի երկրորդ ներկայացուցչի մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Վիդիթ Գուջրաթին է: Նրանք մրցելու են օգոստոսի 30-ին: Այս զույգի հաղթողը մրցակից կունենա Վեսլի Սո-Յի Վեյ միկրոմրցամարտի հաղթողին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ